Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Զինադադար

Զինադադար
16.10.2024 | 13:33

Հիշողության ակը կրկին խցանվել է,

ջրհորի խորքում մնացած

արցունքի դառնության մեջ

Ոսկե ձկնիկը նորից է մահացել:

Ինքնազոհ զինվորի պես գեղեցիկ,

ճերմակ մառախուղը

այս անգամ էլ սարերից հեռացավ,

ավերված տաճարի քիվերին,

կարոտի մոլորված թռչունը

ընկեցիկ հույսի պես դողում է,

հեռվից նամակներ է բերել,

թե ուր են երկրի տերերը,

ներքևում ոչ մի կերպ չի գտել:

Երկնքի ճանապարհը բռնած,

մանկանց ոսկեբզեզ պարսերին,

մի բարի ու ճերմակ տիրամայր

պահպանիչ աղոթք է նվիրում,

իսկ հողը, մայր հողը, հայրենին,

նորօրյա սրբերին

արքության պատմուճան է կարել

և դրել փառքի պատվանդանին:

Վահագն Մարտիրոսյան

10.10.2020

Դիտվել է՝ 11411

Մեկնաբանություններ